Logo

Ջոշուան համաձայնել է մենամարտել Ֆյուրիի հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:45 / 13.09.2022Բռնցքամարտ
Էնթոնի Ջոշուա-Թայսոն Ֆյուրի

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA, IBF, WBO և IBO վարկածներով գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Էնթոնի Ջոշուան համաձայնել է մենամարտել WBC վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն, իր հայրենակից Թայսոն Ֆյուրիի հետ, հայտնում է 258 MGT-ը:

Ջոշուայի թիմը որոշել է ընդունել Ֆյուրիի առաջարկած պայմանները՝ դեկտեմերի 3-ի՝ հնարավոր մենամարտի հետ կապված: 

«Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մահվան պատճառով ժամանակավորապես դադարեցրել ենք բանակցությունները, սակայն սպասում ենք պատասխանի»,- գրել է 258 MGT-ը Թվիթերում: 

Հիշեցնենք, որ Էնթոնի Ջոշուան չեմպիոնական գոտիները զիջել էր՝ պարտվելով ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկին: Ռևանշ մենամարտում նույնպես հաղթել էր Ուկրաինան ներկայացնող բռնցքամարտիկը:
  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա