Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Ցուցանիշ, որով Մոուրինյոն միակն է ֆուտբոլի պատմության մեջ

«Ռոման» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթել է անգլիական «Լեսթերին» (1:1, 1:0)՝ դուրս գալով եզրափակիչ:

Հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացառիկ նվաճման է հասել՝ հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: 59-ամյա պորտուգալացի մասնագետը դարձավ ֆուտբոլի պատմության առաջին մարզիչը, որն իր գլխավորած թիմերին դուրս է բերել եվրագավաթային 3 մրցաշարերի՝ Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ:

Դրանից բացի, Մոուրինյոն այդ նվաճմանը հասել է 4 տարբեր ակումբի հետ, ինչը նույնպես յուրահատուկ ձեռքբերում է։ Հատկանշական է նաև, որ Ժոզեն մինչև այժմ անցկացրած բոլոր եզրափակիչներում հաղթել է:

2002/2003 մրցաշրջանում «Պորտուն» Մոուրինյոյի գլխավորությամբ ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչում հաղթել է «Սելթիկին» (3:2), իսկ 1 տարի անց՝ Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղում «Մոնակոյին» (3:0):

Ժոզեն Միլանի «Ինտերի» ղեկին 2010 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթել է Մյունխենի «Բավարիային» (2:0), իսկ 2017 թվականին՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նվաճել Եվրոպա լիգայի գավաթը՝ կարևորագույն խաղում հաղթելով «Այաքսին» (2:0):

Հավելենք՝ 2017 թվականին կայացած Եվրոպա լիգայի եզրափակիչում մանչեսթերյան գրանդի 2-րդ գոլը խփել է Հենրիխ Մխիթարյանը, որն այժմ խաղում է «Ռոմայում»:

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ խաղում «Ռոման» կմրցի Նիդեռլանդները ներկայացնող «Ֆեյենորդի» հետ։ Խաղը կկայանա մայիսի 25-ին Տիրանայի (Ալբանիա) «Արենա Կոմբետարե» մարզադաշտում։

Մոուրինյոն դիմել է Անչելոտիին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Նրանք կարծում էին՝ 5 ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուից ավելի հեռանկարային է. նոր հայացք 2004-ի թոփ-10-ին

  • 2327

Միջամտություն-տիտղոս. Մրցաշրջանի կարևորագույն փոխարինումները, որ բեկումնային եղան

  • 1128

Թաթախվել քաղաքական խաղերի մեջ ու կարիերան ավարտել 29-ում. Եվրոպա լիգայի նորաթուխ հաղթողի սկանդալային պատմությունը

  • 3920

Լինեկերը քննադատել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչի կազմակերպիչներին

  • 1525

Եվրոպա լիգայի 2021/22 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

  • 371

Եվրոպա լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը

  • 692

«Այնտրախտը»՝ Եվրոպա լիգայի գավաթակիր (տեսանյութ)

  • 1451

Եվրոպա լիգա. «Այնտրախտ» - «Ռեյնջերս». Մեկնարկային կազմեր

  • 309

45,500 նստատեղ, 100 հազար տոմս. «Այնտրախտը» կրկին կզարմացնի ֆուտբոլային Եվրոպային

  • 1906

Եվրոպա լիգա. «Ռեյնջերսը» ձեռնունայն թողեց «Լայպցիգին», «Այնտրախտը» շանս չտվեց «Վեսթ Հեմին» (տեսանյութեր)

  • 829

Ռուսաստանի հավաքականն ու ակումբները չեն մասնակցի 2022/23 մրցաշրջանի միջազգային մրցաշարերին

  • 674

Եվրոպա լիգա. «Այնտրախտը» Լոնդոնում զգաց ինչպես տանը, Անխելինյոյի հաղթական գոլը (տեսանյութ)

  • 895

«Այնտրախտի» երկրպագուները շարունակում են զարմացնել ֆուտբոլային Եվրոպային (տեսանյութ)

  • 1217

Ցուցանիշ, որը «Բարսելոնան» վերջին 19 տարում առաջին անգամ է գրանցել

  • 1071

«Բարսելոնան» կարող է խնդիրներ ունենալ «Այնտրախտի» երկրպագուների վարքի պատճառով

  • 1347

«Այնտրախտի» 30 հազար երկրպագու՝ «Կամպ Նոուում». Լապորտայի անդրադարձը

  • 1448