Logo

Մոուրինյոն՝ «Բուդյո-Գլիմտի» դեմ առաջիկա խաղի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:37 / 07.04.2022ՍՊՈՐՏ
Ժոզե Մոուրինյո-Բուդյո-Գլիմտ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Բուդյո-Գլիմտի» դեմ առաջիկա առաջին խաղի մասին, որը կկայանա Նորվեգիայում:

«Ուրախ եմ վերադառնալ այստեղ: Հուսով եմ, որ այս անգամ ամեն ինչ շատ ավելի լավ կլինի, քան աշնանը։

Ես երբեք չեմ սիրել արհեստական ​​խոտածածկով խաղադաշտում հանդիպում անցկացնելը։ Բնական խոտածածկի վրա խաղալը բոլորովին այլ հաճույք է:

Այնուամենայնիվ, ոչ մի արդարացում. 1/4 եզրափակիչում 2 խաղ կա, և մենք ցանկանում ենք դուրս գալ կիսաեզրափակիչ:

Մենք հարգում ենք մրցակցին. այս թիմն իր ուժն ապացուցեց մեր խաղադաշտում խմբային փուլում, բայց անցյալ տարվա հոկտեմբերից հետո «Ռոման» փոխվել է, որոշ խաղացողներ այլևս չկան կազմում։

Մենք արդեն այլ տեսք ունենք, ուստի դժվար թե պատմությունը կրկնվի: Մենք ավելի ուժեղ ենք դարձել, և հուսով եմ, որ դա կօգնի մեզ»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն։

«Բոդյո-Գլիմտ» - «Ռոմա» հանդիպումը, 23:00-ից սկսած, կարող եք դիտել «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում:

«Ռոման» ու Բուդյո-Գլիմտը եղել են նույն խմբում։ Նորվեգիայում կայացած առաջին խաղում տանտերերը հաղթանակ են տոնել 6։1 հաշվով, իսկ 2-րդ հանդիպումն Իտալիայում ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա