Logo

Մոուրինյոն՝ «Բուդյո-Գլիմտի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:35 / 15.04.2022ՍՊՈՐՏ
null

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Բոդյո-Գլիմտի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը (4:0):

«Գլխավորն այն է, որ մենք կարողացանք դուրս գալ կիսաեզրափակիչ։ Առաջին րոպեներից բարձր ճնշում էինք գործադրում, խաղում էինք ինտենսիվ, հուսալի պաշտպանվում էինք։

2:0 հաշվի ժամանակ զգում էինք, որ ավելի առաջ ենք գնում։ Նույնիսկ առաջին խաղում 1:2 հաշվով պարտվելուց հետո ես զգացի, որ մենք ավելի ուժեղ ենք։ Անկեղծ ասած՝ անընդունելի է այն փաստը, որ 4 խաղում միայն 1 անգամ ենք հաղթել այս մրցակցին, բայց այս հաղթանակն ամենակարևորն էր։

Ընդմիջմանը ես խաղացողներին ասացի, որ իմաստը ոչ թե մրցակցին նվաստացնելն է, ոչ թե 6:1 հաշվով հաղթելը, ինչ հաշվով մենք պարտվել էինք խմբային փուլի շրջանակում Նորվեգիայում կայացած մրցավեճում, այլ հաջորդ փուլ դուրս գալը։

Թիմն արժանի էր կիսաեզրափակիչ դուրս գալուն»,- Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին:

Թիմերի միջև առաջին խաղում հաղթել էր նորվեգական ակումբը՝ 2:1։ «Ռոման» կիսաեզրափակիչում երկխաղյա դիմակայություն կանցկացնի անգլիական «Լեսթերի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա