Logo

Մոուրինյոն դիմել է Անչելոտիին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:11 / 06.05.2022ՍՊՈՐՏ
Ժոզե Մոուրինյո-Անչելոտի

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ դուրս գալուց հետո դիմել է Մադրիդի «Ռեալի» իր գործընկեր Կառլո Անչելոտիին։

«Արքայական ակումբն» ավելի վաղ դուրս էր եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ՝ կիսաեզրափակիչի երկխաղյա դիմակայության արդյունքում հաղթելով «Մանչեսթեր Սիթիին»։

«Թույլ տվեք մի ուղերձ փոխանցել իմ ընկերոջն ու գործընկերոջը՝ մեծն Կառլետոյին. արի միասին հաղթե՛նք եզրափակիչներում»,-  Մոուրինյոյի խոսքն է մեջբերում Football Italia-ն։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում «Ռոման» կհանդիպի «Ֆեյենորդին», իսկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» մրցակիցը կլինի «Լիվերպուլը»:

Հիշեցնենք` Մոուրինյոն «Ռեալը» մարզել է 2010-ից 2013 թվականներին, որից հետո նրան փոխարինել է Անչելոտին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա