Logo

Մոուրինյոն՝ Մխիթարյանի ապագայի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:59 / 04.04.2022ՍՊՈՐՏ
Մոուրինյո - Հենրիխ Մխիթարյան

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Սամպդորիայի» դեմ խաղից հետո ամփոփել է հանդիպումը, խոսել է նաև թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագայի մասին:Հիշեցնենք՝ Մխիթարյանը խփել է երեկվա հանդիպման միակ գոլը:

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Դժվար հանդիպում էր: «Ռոման» կազմակերպված թիմ է և ունի իր փիլիսոփայությունը։ 

Ամենակարևորը հաղթելն էր այս երեկո, և մենք դա արեցինք: Միգուցե մենք կարող էինք ավելին անել, որպեսզի 2-րդ գոլը խփեինք, բայց մենք, այնուամենայնիվ, լավ աշխատանք ենք կատարել:

Բայց ինձ դուր եկավ, թե ինչպես մենք անցկացրինք 2-րդ խաղակեսը: Կրկնեմ՝ ես կցանկանայի ևս մեկ գոլ, բայց դա կարևոր հաղթանակ էր մեզ համար»,- նշել է պորտուգալացի մասնագետը:

ՀԵՆՐԻԽԻ ԱՊԱԳԱՅԻ ՄԱՍԻՆ

«Նա հիանալի մրցաշրջան է անցկացնում. ես ուզում եմ, որ Միկին մնա այստեղ, և նա նույնպես դա է ցանկանում: Ակումբը և Պինտուն նույնպես ցանկանում են, որ նա մնա այստեղ:

Մինո Ռայոլան սիրում է իր խաղացողներին, ուստի պետք է ամեն ինչ լավ լինի»,- Ժոզեի խոսքն է մեջբերում «գայլերի» մամուլի ծառայությունը:

Մխիթարյանի՝ «Ռոմայի» հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Մխիթարյանը խոսել է իր ապագայի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա