Logo

Աղբյուր. Հնարավոր է՝ Մխիթարյանը մեկնարկային կազմում չլինի «Նապոլիի» դեմ խաղին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:15 / 15.04.2022ՍՊՈՐՏ
Մխիթարյան-Ժոզե

Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչում 4:0 հաշվով հաղթանակից հետո «Ռոման» արդեն սպասում է «Նապոլիի» դեմ առաջնության շրջանակում առաջիկա խաղին:

Ըստ Corriere dello Sport-ի՝ Ժոզե Մոուրինյոն կարող է Ա Սերիայի 33-րդ տուրի խաղում հռոմեացիների մեկնարկային կազմում որոշակի փոփոխություններ կատարել:

«Նապոլիի» դեմ արտագնա խաղում կարող են մեկնարկից խաղալու շանս ստանալ Սերժիու Օլիվեյրան և Ժորդան Վերետուն, որոնք «Բուդյո-Գլիմտի» դեմ խաղն սկսել են պահեստայինների նստարանից՝ հետագայում դուրս գալով փոխարինման:

Իտալական պարբերականի հաղորդմամբ՝ Բրայան Կրիստանտեն և Հենրիխ Մխիթարյանը, որոնք մեկնարկից խաղադաշտ են դուրս եկել երեկ կայացած մրցավեճում, կարող են նեապոլցիների դեմ խաղում մնալ պահեստայինների նստարանին՝ ստանալով հանգստի հնարավորություն:

Հատկանշական է, որ 33-ամյա հայ կիսապաշտպանը նորվեգական թիմի դեմ մրցավեճում խաղում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում:

Սովորաբար Ժոզեն Հենրիխին խաղադաշտ է դուրս բերում Պելեգրինիի կողքին՝ Աբրահամի թիկունքում, բայց երեկվա խաղում անգլիացի հարձակվողի կողքին խաղաց Ձանիոլոն, որը դարձավ հեթ-տրիկի հեղինակ, իսկ Պելեգրինին ելույթ ունեցավ նրանց թիկունքում:

«Նապոլի» - «Ռոմա» հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին, մեկնարկը՝ ժամը 21:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա