Logo

Ջրի անոմալ տաքացում․ Խաղաղ օվկիանոսում կենդանիները ոչնչանում են, թունավոր ջրիմուռները՝ ծաղկում

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:13 / 23.06.2022Լրահոս
Խաղաղ օվկիանոս

Խաղաղ օվկիանոսում ջրի ջերմաստիճանը պարբերաբար բարձրանում է։ Դրա պատճառով կենդանիները մահանում են, և ծաղկում են թունավոր ջրիմուռները: Եվ մեղավոր է դրանում մարդը։

Գերմանացի գիտնականներն ուսումնասիրել են Խաղաղ օվկիանոսում ծովային ալիքների ջերմային ֆենոմենը. երևույթ, որի ժամանակ ծովի կամ օվկիանոսի որոշ հատվածներում ջրի վերին շերտի ջերմաստիճանը երկար ժամանակ բարձրանում է:

Նրանք նկատել են, որ Խաղաղ օվկիանոսում կա մի տարածք, որտեղ այդ երևույթը պարբերաբար տեղի է ունենում։ Գիտնականները մտահոգված են, որ ջերմաստիճանը կշարունակի աճել ապագայում՝ ավելացնելով ծովային ալիքների տաքացման թե՛ հաճախականությունը, թե՛ ինտենսիվությունը:

Նման տաքացման վերջին ալիքը տևել է երեք տարի (2019-ից մինչև 2021 թվականը). այդ ամբողջ ընթացքում ջրի ջերմաստիճանը միջինը 6ºС-ով բարձր է եղել ստանդարտից։

Խաղաղ օվկիանոս-2022

Գիտնականների հաշվարկները ցույց են տվել, որ երևույթի համար պատասխանատու են ջերմոցային գազերի մարդածին արտանետումները։ Առանց մարդու միջամտության նման ջերմային ալիքի առաջացման հավանականությունը 1%-ից էլ պակաս է:

Ջերմային ալիքների ամենավառ օրինակը The Blob-ն է, որը նկատվել է Խաղաղ օվկիանոսում 2014 և 2015 թվականներին: Դրա պատճառով ծովային միջավայրի արտադրողականությունը նվազել է, թունավոր ջրիմուռները ծաղկել են, զանգվածաբար ոչնչացել են ծովային թռչուններն ու կաթնասունները։ Այդ իրադարձությունը հանգեցրել է երաշտի ԱՄՆ-ի Արևմտյան ափին: 

Ջրի միջին ջերմաստիճանի կտրուկ աճն էկոհամակարգերը մղում է իրենց հնարավորությունների վերջնագծին: Վտանգ կա, որ եթե նման ալիքները շարունակվեն, և միջին ջերմաստիճանն էլ ավելի բարձրանա, անդառնալի հետրանքներ կլինեն, և էկոհամակարգերն այլևս չեն կարողանա լիովին վերականգնվել։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա