Logo

Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկուն տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:28 / 31.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Խուլիան Ալվարես

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մասին: 22-ամյա արգենտինացի հարձակվողը մինչև ամառ վարձավճարով հանդես կգա «Ռիվեր Փլեյթում»՝ հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը: Ալվարեսի հետ կկնքվի 5,5 տարվա պայմանագիր: Գործարքի ֆինանսական մանրամասները դեռս չեն հրապարակվել:

 «Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բերգիրիստայնը խոսել է ձևակերպված գործարքի մասին.

«Խուլիանը խաղացող է, որին մենք որոշ ժամանակ հետևել ենք: Նա ի վիճակի է հանդես գալ հարձակման եզրերում և կենտրոնում, և մենք համոզված ենք, որ նա Հարավային Ամերիկայի լավագույն երիտասարդ հարձակվողներից է: Ես այնքան ուրախ եմ, որ կարողացանք նրան բերել «Մանչեսթեր Սիթի»: Ես իսկապես հավատում եմ, որ մենք կարող ենք նրա համար համապատասխան պայմաններ ապահովել, որ ցուցադրի իր ներուժն ու ավելի բարձրակարգ խաղացող դառնա»,- Բերգիրիստայնի խոսքը մեջբերում է մանչեսթերյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հավելենք՝ Ալվարեսն Արգենտինայի ավարտված առաջնության լավագույն ռմբարկուն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա