Logo

«Ռիվեր Փլեյթի» նախագահը հաստատել է՝ թիմի հարձակվողը տեղափոխվում է մանչեսթերյան գրանդ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:06 / 30.01.2022ՍՊՈՐՏ
null

«Ռիվեր Փլեյթի» նախագահ Խորխե Բրիտոն հաստատել է, որ թիմի հարձակվող Խուլիան Ալվարեսը տեղափոխվում է «Մանչեսթեր Սիթի»։

«Մենք «Մանչեսթեր Սիթիի» հետ պայմանավորվածություն ունենք Ալվարեսի տրանսֆերային իրավունքների վաճառքի հարցում։ Նա մինչև հուլիսի 7-ը վարձակալությամբ կմնա «Ռիվեր Փլեյթում», իսկ հետո պաշտոնապես կհայտարարենք»,- Բրիտոյի խոսքն է հաղորդում Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ալվարեսը «Ռիվեր Փլեյթի» սան է։ Արգենտինական ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։ Transfermarkt-ը 20 մլն եվրո է գնահատում հարձակվողի շուկայական արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա