Logo

Նագելսմանը՝ «Բավարիայի»՝ ՉԼ-ից դուրս մնալու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:59 / 13.04.2022ՍՊՈՐՏ
Յուլիան Նագելսման

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է գերմանական թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը: Մրցաշարի 1/4 եզրափակիչում մյունխենյան գրանդը երկխաղյա դիմակայության արդյունքում պարտվել է իսպանական «Վիլյառեալին» (0:1,1:1) :

«Առաջին հանդիպումն առանցքային էր, մենք բավականաչափ լավը չէինք: Պատասխան խաղը «Բավարիայի» համար լավագույններից էր վերջին մի քանի շաբաթվա ընթացքում։ Հենց սկզբից մենք ճնշում էինք գործադրում մրցակցի վրա, լավ աշխատեցինք պաշտպանությունում։

Ինչ վերաբերում է Մյուլերի պահին, ապա նա պետք է գոլ խփեր։ Նման շանսերը քիչ են լինում: Գրեթե ամբողջ թիմն առաջ գնաց և բաց թողեց թիկունքը: Մրցակիցը նույնիսկ ճիշտ չէր տիրապետում գնդակին։

Շատ տխուր իրավիճակ էր։ Ես չեմ վախենում, թե ինչ կլինի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում թիմի հետ։ Աշխարհում ավելի վատ բաներ կան»,- Նագելսմանի խոսքն է մեջբերում Bayern&Germany-ն:

Էմերին՝ «Բավարիայի» արգելքը հաղթահարելու մասին

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա