Logo

Նագելսմանը՝ «Վիլյառեալից» կրած պարտության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:13 / 07.04.2022ՍՊՈՐՏ
Յուլիան Նագելսման

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է «Վիլյառեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի առաջին խաղում իր թիմի կրած պարտությունը (0:1)։

«Մենք արժանի էինք պարտության. այսօր մենք վատ էինք խաղում: 

Առաջին խաղակեսում մեզ պակասում էր պաշտպանողական ուժը, և շատ քիչ գոլային պահեր ունեինք:

Երկրորդ խաղակեսում կորցրինք վերահսկողությունը, քանի որ հուսահատորեն ցանկանում էինք գոլ խփել, բայց կարող էինք ևս 2 գոլ բաց թողնել»,- Նագելսմանի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին Մյունխենի «Ալյանց Արենա» ստադիոնում:

Էմերի. «Մենք կրկին փորձելու ենք հաղթել «Բավարիային»

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա