Logo

Կլոպ. «Մենք չենք փորձի ձեռք բերել նրան. պահանջվող գումարը պարզապես խենթություն է»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:47 / 06.04.2022ՍՊՈՐՏ
Յուրգեն Կլոպ -  Հալանդ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է, թե ինչու անգլիական ակումբը մտադիր չէ պայքարել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար:

«Մենք չենք փորձի ձեռք բերել Հալանդին։ Նրա համար պահանջվող գումարը պարզապես խենթություն է։

Ոչ մի պարագայում մենք նրա համար չենք պայքարելու»,- Կլոպի խոսքը մեջբերում է Sport Bild-ը։

21-ամյա նորվեգացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Սիթին», կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ռեալը»:

Հալանդի տրանսֆերը հնարավոր նոր ակումբի վրա կարժենա մոտ 350 միլիոն եվրո: Ավելի վաղ պարզվել է, որ «իշամեղուների» հետ Հալանդի պայմանագրում կետ չկա, որով նրա հրաժարագինը սահմանվել է 75 միլիոն եվրո, ինչպես մինչև այդ հայտնի էր բոլորին:

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը Բունդեսլիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա