«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ տոնած ջախջախիչ հաղթանակը (4:0) Անգլիայի առաջնության 30-րդ տուրում։
«Ինձ շատ դուր եկավ այս երեկոն: Չէի սպասում, որ 95 րոպեի ընթացքում լիովին կվերահսկենք խաղը։ Առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք խաղը, բայց հետո 15 րոպե ընդմիջում եղավ, իսկ հետո մեզնից ևս 15 րոպե պահանջվեց խաղ վերադառնալու համար:
Մեր հակապրեսինգը չզիջեց. այս երեկո տղաները ցույց տվեցին արագություն ու ցանկություն: Իսկապես լավ խաղ էր, և մենք հիանալի գոլեր խփեցինք: Այսօր բոլորը երջանիկ են: 9-0 «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ այս մրցաշրջանում անցկացրած խաղերում. երկրպագուները խելացի են և գիտեն, որ նման բան հաճախ չի լինում։
Նրանք արժանի են այս ուրախությանը: Երկրպագուները երջանիկ պահեր ապրեցին այս երեկո»,- Կլոպի խոսքն է մեջբերում BBC Sport-ը։
Պրեմիեր լիգայի առաջին շրջանում «Լիվերպուլը» մրցակցի հարկի տակ 5:0 հաշվով էր հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Լիվերպուլն» անցկացրած 32 խաղից հետո 76 միավորով ԱՊԼ-ի առաջատարն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 33 խաղից հետո 54 միավորով 6-րդն է: