Logo

Կլոպը՝ Մանեի և Սալահի բացակայության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:06 / 21.03.2022ՍՊՈՐՏ
Սադիո Մանե-Մոհամեդ Սալահ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Սադիո Մանեի և Մոհամեդ Սալահի բացակայությունը Անգլիայի գավաթի քառորդ եզրափակիչի՝ «Նոթինգեմի» դեմ խաղում (1:0):

«Մենք Մանեին խաղադաշտ դուրս չբերեցինք, քանի որ նրան շատ կարևոր խաղ է սպասվում ազգային հավաքականում:

Սալահի պարագայում ամեն ինչ պարզ է. նա թեթեւ վնասվածք ունի»,- Կլոպի խոսքն է մեջբերում BBC-ն։

Մարտի 25-ին և 29-ին Սադիո Մանեի Սենեգալի և Մոհամեդ Սալահի Եգիպտոսի հավաքականները երկխաղյա դիմակայությամբ կվիճարկեն ԱԱ 2022-ի հիմնական փուլի ուղեգրերից մեկը:

Անգլիայի գավաթի կիսաեզրափակչում «Լիվերպուլը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա