Logo

Կլոպը՝ կիսաեզրափակիչ դուրս գալու և «Վիլյառեալի» հետ դիմակայության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:58 / 14.04.2022ՍՊՈՐՏ
Յուրգեն Կլոպ-Վիլյառեալ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է իր թիմի՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու և մրցաշարի այդ փուլում «Վիլյառեալի» հետ դիմակայության մասին:

ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Դա այնքան էլ չստացվեց այնպես, ինչպես մենք էինք ուզում, բայց ո՞րն է տարբերությունը: Եթե ​​նույնիսկ այսօր անցկացնեինք մրցաշրջանի լավագույն հանդիպումը, եզրափակիչ դուրս գալն ավելի հավանական չէր լինի։

Գլխավորն այն է, որ մենք հասանք կիսաեզրափակիչ: Ես երջանիկ եմ»:

«ՎԻԼՅԱՌԵԱԼԻՆ» ՀԱՆԴԻՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եթե ես կարողանայի վերլուծել «Վիլյառեալի» խաղը հենց հիմա, շատ տարօրինակ կլիներ: Ես տեսա արդյունքները, խաղը շատ տպավորիչ էր։ Թեմայի մեջ չխորացա, բայց «Յուվենտուսին» ու «Բավարիային» հաղթելուց հետո նրանք արժանի էին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հայտնվելուն:

Ունայ Էմերին գավաթների արքան է. անհավանական է այն, ինչ նա անում է: Բայց ինձ որոշ ժամանակ տվեք, որպեսզի պատշաճ պատրաստվեմ»,- Կլոպի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Լիվերպուլը» հաղթել է «Բենֆիկային» (3:1), իսկ պատասխան խաղն ավարտվել է ոչ-ոքի (3:3): Երկու հանդիպումների արդյունքում (6:4) անգլիական ակումբը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա