Logo

«Յուվենտուսի» կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:14 / 26.06.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» կիսապաշտպան Արթուր Մելոն հետաքրքրել է «Ռոմային»՝ հաղորդում է Corriere dello Sport-ը։

25-ամյա բրազիլացին տեղ չունի թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի ծրագրերում։ Նախորդ ամռանն Արթուրը կարող էր տեղափոխվել «Արսենալ», բայց լոնդոնցիներն այդպես էլ չկարողացան համաձայնության հասնել «Յուվենտուսի» հետ։

2021/22 մրցաշրջանում Արթուրը «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 20 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով (գոլ, գոլային փոխանցում)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա