Logo

«Յուվենտուսը» պայմանագիր է առաջարկել Պոգբային

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:35 / 13.05.2022ՍՊՈՐՏ
Յուվենտուս-Պոլ Պոգբա

Թուրինի «Յուվենտուսը» պատրաստվում է վերադարձնել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային՝ տեղեկացնում է բրիտանական Daily Mirror-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ թուրինյան գրանդը «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին առաջարկել է պայմանագիր՝ տարեկան 160 հազար ֆունտ աշխատավարձով:

Իտալական ակումբում կարծում են, որ իրենք ֆավորիտ են Պոգբայի համար պայքարում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոլի ծառայություններով հետաքրքրված են նաև Մյունխենի «Բավարիան», ֆրանսիական ՊՍԺ-ն և Մադրիդի «Ռեալը»:

Հիշեցնենք՝ ֆրանսիացին «Յուվեի» կազմում խաղացել է 2012-2016 թվականներին: Պոգբայի՝ ՄՅՈՒ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա