Logo

Աղբյուր. «Յուվեն» պայմանագիր կառաջարկի ՊՍԺ-ի արգենտինացի ֆուտբոլիստին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:51 / 17.06.2022ՍՊՈՐՏ
Յուվենտուս-Անխել դի Մարիա

«Յուվենտուսը» պայմանագիր կառաջարկի ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի վինգեր Անխել դի Մարիային՝ հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ թուրինցիները պատրաստ են 1 տարվա պայմանագիր կնքել 34-ամյա վինգերի հետ՝ ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու հնարավորությամբ։ Թուրինյան ակումբում հասկանում են, որ Դի Մարիան ցանկանում է 2023 թվականին վերադառնալ հայրենիք, ուստի չեն ծրագրում նրան 2 տարվա պայմանագիր առաջարկել:

Ավելի վաղ 34-ամյա արգենտինացի ֆուտբոլիստը հրաժեշտ էր տվել ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին: Դի Մարիայի՝ փարիզյան ակումբի հետ պայմանագիրը գործում է մինչև հունիսի 30-ը:

Նախորդ մրցաշրջանում Դի Մարիան ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 31 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա