Logo

Ջեկոն՝ իտալական մեկ այլ գրանդի թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:21 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Էդին Ջեկոյ

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոյի ծառայություններով՝ հայտնում է Tuttomercatoweb-ը: Աղբյուրի համաձայն՝ բոսնիացին կարող է հեռանալ միլանյան ակումբից «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հավանական վերադարձից հետո: 

Դրանից բացի, «ներաձուրիների» ղեկավարությունը ցանկանում է կրճատել աշխատավարձերի բյուջեն: 36-ամյա Ջեկոն «Ինտերում» տարեկան վաստակում է 5 միլիոն եվրո:

Հարձակվողի պայմանագիրն «Ինտերի» հետ գործում է մինչև հաջորդ տարվա ամառ: Transfermarkt-ն Էդին Ջեկոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 4 միլիոն եվրո։

2021/2022 մրցաշրջանում Ջեկոն միլանյան գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել 10 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա