Logo

Առանց քսակը բացելու. «Յուվեի» թիրախում 3 աստղային ֆուտբոլիստ կա

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:49 / 17.05.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսը» մտադիր է ուժեղացնել կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ թուրինցիների  թիրախում 3 աստղային ֆուտբոլիստ կա՝ Անխել դի Մարիան (ՊՍԺ), Պոլ Պոգբան («Մանչեսթեր Յունայթեդ») և Իվան Պերիշիչը («Ինտեր»):

Հատկանշական է, որ 2022 թվականի հունիսի 30-ին 3 խաղացողն էլ դառնալու է ազատ գործակալ, հետևաբար «Յուվեն» գումար չի վճարի նրանց ներկայիս ակումբներին:

Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանում «Ծեր սինյորան» ոչ մի տիտղոս չնվաճեց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա