Logo

«Յուվեն» բանակցություններ է սկսել «Չելսիի» ֆուտբոլիստի գործակալների հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:44 / 26.04.2022ՍՊՈՐՏ
jorginho

Թուրինի «Յուվենտուսը» կապ է հաստատել Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի գործակալների հետ և բանակցություններ սկսել։ Իտալական ակումբը ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացնել ֆուտբոլիստի տեղափոխությունը՝ հայտնում է Calciomercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը հավանության է արժանացել «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի կողմից։ «Յուվենտուսի» ներկայացուցիչները ֆուտբոլիստի պահանջած աշխատավարձի չափը համարում են հնարավոր տեղափոխության գլխավոր խոչընդոտը:

Ժորժինյոն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրած 42 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Կիսապաշտպանի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:

Transfermarkt-ը Ժորժինյոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա