Logo

Աղբյուր. ՊՍԺ-ն Նեյմարի ծառայություններն առաջարկել է իտալական գրանդին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:22 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Նեյմար-Յուվենտուս

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»՝ հայտնում է Calciomercato-ն՝ հղում անելով լրագրող Լուկա Մոմբլանոյին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ֆրանսիական ակումբի նոր սպորտային խորհրդական Լուիշ Կամպոսը կապ է հաստատել «Ծեր սինյորայի» ներկայացուցիչների հետ և Նեյմարի ծառայություններն է առաջարկել։

Նշվում է, որ փարիզյան թիմը թուրինյան գրանդին առաջարկել է վարձակալել բրազիլացուն: ՊՍԺ-ն «Յուվեին» հայտնել է, որ պատրաստ է վճարել Նեյմարի աշխատավարձի կեսը:

Նեյմարը ՊՍԺ-ում է խաղում 2017 թվականից: 30-ամյա հարձակվողի պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ գործում է մինչև 2025 թվականի ամառ։ 

Նեյմարը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 144 հանդիպում, խփել 100 գոլ և կատարել 60 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա