Logo

«Յուվենտուսը» շուտով կհայտարարի թոփ տրանսֆերի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:27 / 23.06.2022ՍՊՈՐՏ
Պոլ Պոգբա

Թուրինի «Յուվենտուսը» կհայտարարի ֆրանսիացի 29-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբայի վերադարձի մասին՝ հայտնում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն։

Պոգբայի գործակալ Ռաֆայել Պիմենտն այսօր թուրինյան ակումբի հետ կարող է համաձայնեցնել կիսապաշտպանի պայմանագրի վերջին մանրամասները։ 

Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել էր, որ Պոգբայի հետ պայմանագիրը չի երկարաձգվի: Ֆրանսիացին 2012-2016 թվականներին խաղացել է «Յուվենտուսում», որտեղից էլ տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Ընդհանուր առմամբ՝ կիսապաշտպանը «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 233 հանդիպման, որոնցում խփել է 39 գոլ, կատարել 51 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 48 միլիոն եվրո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա