Logo

«Յուվենտուսն» ու «Ռոման» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
22:35 / 27.08.2022ՍՊՈՐՏ
null

Իտալիայի Ա Սերիայի 3-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսն» ընդունեց «Ռոմային»: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:

Խաղի երկրորդ րոպեին տանտերերի կազմում տուգանայինից տպավորիչ գոլով աչքի ընկավ սերբ հարձակվող Դուշան Վլախովիչը, հռոմեական ակումբից պատասխան գոլը խփեց անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը:

3 խաղից հետո «Ռոման» 7 միավորով 3-րդ տեղում է, իսկ «Յուվենտուսը» 5 միավորով 6-րդն է: Հաջորդ տուրում «Ռոման» օգոստոսի 30-ին կընդունի Ա Սերիայի նորեկ «Մոնցային», իսկ «Յուվենտուսն» օգոստոսի 31-ին տնային հանդիպում կանցկացնի «Սպեցիայի» հետ:

Իտալիայի Ա Սերիա, 3-րդ տուր

«Յուվենտուս» - «Ռոմա»՝ 1-1 (տեսանյութ)

Դուշան Վլախովիչ, 2 - Թեմի Աբրահամ, 69

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա