Logo

«Յուվենտուսն» այս շաբաթ 2 տրանսֆեր կհաստատի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:23 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Անխել դի Մարիա-Յուվենտուս-2022

ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակով հեռացած արգենտինացի վինգեր Անխել դի Մարիան այս շաբաթ կժամանի Թուրին՝ «Յուվենտուսի» հետ պայմանագիր ստորագրելու, տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Արգենտինայի հավաքականի եզրային հարձակվողը 1 տարվա համաձայնագիր կստորագրի թուրինյան ակումբի հետ: 

«Յուվենտուսի» կազմը կհամալրի նաև «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակով հեռացած կիսապաշտպան Պոլ Պոգբան:

Ֆրանսիացին Թուրին կժամանի շաբաթ: Պոգբան 2012-2016 թվականներին պաշտպանել է «Յուվենտուսի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա