Logo

«Յուվենտուսի» տնօրենը բանակցություններ է վարել Կուլիբալիի գործակալի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:13 / 06.07.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսի» տնօրեն Ֆեդերիկո Չերուբինին բանակցություններ է վարել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիի գործակալի հետ, հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

30-ամյա Կուլիբալիի պայմանագրի ժամկետը նեապոլյան ակումբի հետ գործում է մինչև 2023 թվականը։ 2021/22 մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 34 հանդիպման, որոնցում խփել է 3 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ սենեգալցին պատրաստ է մնալ «Նապոլիում» և համաձայնել է աշխատավարձի նվազեցման։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա