«Յուվենտուսի» կիսապաշտպան Ռոլանդո Մանդրագորան տեղափոխվել է «Ֆիորենտինա»՝ հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Մանուշակները» 25-ամյա կիսապաշտպանի հետ կնքել են 4 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: Ֆուտբոլիստը կվաստակի տարեկան 1,6 մլն եվրո աշխատավարձ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 8,2 մլն եվրո։
2021/22 մրցաշրջանում Մանդագորան վարձավճարով խաղացել է «Տորինոյում»։