Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Ալեգրին գոհ է «Միլանի» հետ ոչ-ոքիից

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գոհ է իտալական Ա Սերիայի 23-րդ տուրի՝ «Միլանի» հետ արտագնա խաղում գրանցած գոլազուրկ ոչ-ոքիից՝ հաղորդում է Football Italia-ն։

«Լավ հանդիպում էր։ Հիմնական մրցակիցների հետ խաղերի մեծ հատված անցկացրինք։ Եթե այսօր պարտվեինք, ապա «Միլանին» արդեն 10 միավոր կզիջեինք։ Մեզ անհրաժեշտ է հանգիստ և կենտրոնացած գործել գրոհի եզրափակիչ փուլում, բայց շտապում ենք և սխալվում վերջին փոխանցումը կատարելիս։

Այսօր շատ պայքար կար, գերակշռում էին կոշտ մենապայքարները, իսկ խաղը հավասար էր, ուստի օրինաչափ է նաև ոչ-ոքին։ Կարծում եմ՝ երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ էինք գործում, թեպետ մրցակիցը լավն էր։

Գոհ եմ, որովհետև տղաներն սկսել են ավելի շատ թիմային ֆուտբոլ խաղալ և հասկանալ, թե ինչպես է պետք վերահսկել գնդակը պաշտպանվելիս և գրոհելիս։ Այդ առումով առաջադիմում ենք։ Ֆուտբոլիստներն ավելի վստահ են դարձել, քանզի վերջին 12 խաղերից 8-ում գոլ բաց չենք թողել, իսկ դա լավ նշան է»,- ասել է Ալեգրին։

«Յուվենտուսը» 42 միավորով ընթանում է 5-րդ տեղով, իսկ 7 միավոր ավելի վաստակած «Միլանը» 3-րդն է։ Աղյուսակը 53 միավորով գլխավորում է «Ինտերը»։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Բենզեման՝ Մբապեի որոշման մասին. «Ժամանակը չէ մանրուքների մասին խոսելու. շաբաթ խաղալու ենք ՉԼ-ի եզրափակիչում»

  • 45

Բռնցքամարտի ԵԱ. Համբարձում Հակոբյանը հաղթեց՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ

  • 66

VBET ՀՊԼ. «Փյունիկ» - «Արարատ». Մեկնարկային կազմեր

  • 75

Վիկ Դարչինյան. «Այս առաջնությունը մեծ նշանակություն է ունենալու Հայաստանի համար»

  • 176

Փաշիկ Ալավերդյան. «Մեդալներ կլինեն. չեմ կարծում, թե ձեռնունայն կվերադառնանք»

  • 177

Մարսելո. «Ես ցանկանում եմ մնալ «Ռեալում»

  • 313

Սիմոնե Ինձագիի տրանսֆերային ծրագիրը

  • 653

Մարսելինո Գարսիա Տորալը հայտարարեց «Ատլետիկից» հեռանալու մասին

  • 182

Մխիթարյանը վերադարձել է «Ռոմայի» ընդհանուր խմբի մարզումներին (ֆոտո)

  • 578

Կապառոսը 29 ֆուտբոլիստի է հրավիրել Հայաստանի հավաքական

  • 793

Բռնցքամարտի ԵԱ. Մրցակցային երկրորդ օրվա մեկնարկն անհաջող էր Հայաստանի համար

  • 215

«Դժվար է, երբ թիմի լավագույն ֆուտբոլիստներից ես, բայց քիչ ես խաղում». «Փյունիկի» լեգեոների դերի փոփոխությունը

  • 255

Մազրաուին՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ (ֆոտո, տեսանյութ)

  • 259

Անչելոտին՝ Մբապեի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

  • 450

Սուարես. «Ոսկե գնդակը» միշտ պետք է նա նվաճի»

  • 1028

Նիկո Կովաչը՝ «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզիչ

  • 118