Logo

«Յուվենտուսը» կպայքարի «Բարսայի» ու ՊՍԺ-ի հետ՝ աստղային տրանսֆերի համար

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:47 / 23.03.2022ՍՊՈՐՏ
Մոհամեդ Սալահ-Յուվենտուս

«Յուվենտուսը» մեծ առաջարկ է պատրաստում՝ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու համար՝ հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում պարտություն կրած թուրինյան ակումբը, որն Ա Սերիայում 4-րդն է (59 միավոր), մտադիր է միջոցներ հատկացնել հարձակումն ուժեղացնելու համար նույնիսկ Դուշան Վլահովիչին ձեռք բերելուց հետո։

Հաղորդվում է, որ Սալահը «Յուվենտուսի» առաջնահերթ տարբերակներից է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը դեմ չէ ամռանը «Բարսելոնա» կամ ՊՍԺ տեղափոխվելուն։

29-ամյա ֆուտբոլիստի գործող համաձայնագիրն անգլիական ակումբի հետ հաշվարկված է մինչեւ 2023 թվականի հունիս:

Ընթացիկ մրցաշրջանում Սալահը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 36 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա