Logo

Միլիկը նորամուտը նշեց գոլով, «Յուվենտուսը» հաղթեց, «Նապոլին» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
00:46 / 01.09.2022ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսն» Իտալիայի առաջնության 4-րդ տուրում սեփական խաղադաշտում 2-0 հաշվով հաղթեց «Սպեցիային»: Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ դարձան սերբ ռմբարկու Դուշան Վլախովիչը և թուրինցիների նորեկ, լեհ հարձակվող Արկադիուշ Միլիկը:

«Նապոլին» սեփական խաղադաշտում 1-1 հաշվով ավարտեց Ա Սերիայի նորեկ «Լեչեի» դեմ խաղը: Տանտերերի կազմում գոլով աչքի ընկավ հյուսիսմակեդոնացի Էլիֆ Էլմասը, հյուրերից պատասխանեց իտալացի Լորենցո Կոլոմբոն:

«Նապոլին» ու «Յուվենտուսը» 8-ական միավորով գործող չեմպիոն «Միլանի» և Հռոմի «Լացիոյի» հետ բաժանում են 3-6-րդ տեղերը: «Սպեցիան» 4 միավորով 13-րդն է, իսկ «Լեչեն» 2 միավորով 15-րդն է:

Ա Սերիա, 4-րդ տուր

«Յուվենտուս» - «Սպեցիա»՝ 2-0 

Դուշան Վլախովիչ, 9, Արկադիուշ Միլիկ, 90+2

«Նապոլի» - «Լեչե»՝ 1-1

Էլիֆ Էլմաս, 27 - Լորենցո Կոլոմբո, 31

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա