Logo

«Յուվենտուսը» փոխարինող է գտել Դիբալային

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:35 / 18.05.2022ՍՊՈՐՏ
null

«Յուվենտուսը» հետաքրքրված է «Ատալանտայի» հարձակվող Լուիս Մուրիելի ծառայություններով՝ հայտնում է Tyc Sports-ը՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին:

Աղբյուրի համաձայն՝ «Յուվենտուսը» ցանկանում է պայմանագիր կնքել 31-ամյա կոլումբացու հետ՝ արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալային փոխարինելու համար, որն այս մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից:

Հնարավոր տեղափոխության արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո, սակայն թուրինյան ակումբը մտադիր է հարձակվողի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել ավելի ցածր գնով:

Ավարտվող մրցաշրջանում Մուրիելն «Ատալանտայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 39 խաղում խփել է 14 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա