Logo

«Յուվենտուսը» Մորատայի վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:31 / 16.06.2022ՍՊՈՐՏ
null

Ալվարո Մորատան լքում է «Յուվենտուսը»՝ հաղորդում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ 29-ամյա հարձակվողը վարձակալության ժամկետի ավարտից հետո կվերադառնա «Ատլետիկո»։ Իսպանացին «Յուվենտուսի» կազմում երկու ամբողջական մրցաշրջան է անցկացրել, սակայն թուրինցիները որոշել են չգնել նրա տրանսֆերային իրավունքը 35 մլն եվրոյի դիմաց։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իտալական ակումբի ղեկավարությունը Մորատայի ձեռքբերման համար 20 մլն եվրո է առաջարկել, սակայն «Ատլետիկոն» ցանկացել է ավելին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա