Logo

«Յուվենտուսը» վերջնական որոշում է կայացրել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:01 / 14.04.2022ՍՊՈՐՏ
null

Մասիմիլիանո Ալեգրին կմնա «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում՝ հաղորդում է Tuttosport-ը։

Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբի ղեկավարությունը գոհ է այս մրցաշրջանում թիմի գրանցած աճից։ Այս ամենից զատ, հաղորդվում է նաև, որ ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատում մասնագետի՝ հանդերձարանում ունեցած հեղինակությունը։

Ալեգրիին հեռացնելը «Յուվենտուսին» ձեռնտու չէ նաև ֆինանսական տեսանկյունից, քանի որ նրա աշխատավարձը տարեկան 7 մլն եվրո է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա