Logo

Ջոհորի թագաժառանգը մտադիր է գնել իսպանական ակումբը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.03.2021ՍՊՈՐՏ
tmj0410 1507124136 - Ջոհորի թագաժառանգը մտադիր է գնել իսպանական ակումբը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:15

-

-

«Վալենսիան» կարող է նոր սեփականատեր ունենալ:

Ինչպես հաղորդում է Marca-ն, իսպանական ակումբը ձեռք բերելու ցանկության մասին պատմել է Ջոհորի (սուլթանություն Մալայզիայում) թագաժառանգ Տունկու Իսմայիլ Իդրիսը: Նա «Վալենսիայի» ներկայիս սեփականատեր Պիտեր Լիմի մոտ ընկերն է:

«Ես արքայազն եմ, ոչ թե բիզնեսմեն: Ոչ թե գումարները, այլ փառքն ու պատմությունն են մոտիվացնում ինձ: Իմ սերը ֆուտբոլի հանդեպ ոչ ոքի համար գաղտնիք չէ:

Ես ֆուտբոլում նորեկ չեմ: Ակումբ եմ հիմնել Մալայզիայում, որը ճանապարհ է անցել տեղն ուժեղագույնների խմբում պահպանելու պայքարից մինչև չեմպիոնություն: 8 տարում 16 տիտղոս եմ նվաճել: Մենք հարավարևելյան Ասիայի ամենամեծ ակումբն ենք և ամենամեծերից մեկն ամբողջ Ասիայում»,- գրել է Տունկուն ինստագրամյան իր էջում:

«Վալենսիայի» նախագահ Անիլ Մուրտին արձագանքել է այս հայտարարությանը․ «Մի քանի օր առաջ եմ խոսել Պիտեր Լիմի հետ, և նա ինձ ոչ մի ցուցում չի տվել իրավիճակի փոփոխության վերաբերյալ: Ակումբը չի վաճառվում: Լիմն ակտիվորեն չի հետևում արքայազնի ինստագրամյան էջին, բայց նրանք միմյանց լավ գիտեն»:

«Խելագար տրանսֆեր». ինչու և ինչպես Յոհան Կրույֆը հայտնվեց համեստագույն «Լևանտեում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա