Logo

Ջոկովիչը շահել է դատն ու կարող է մասնակցել AO-ին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.01.2022ՍՊՈՐՏ
Նովակ Ջոկովիչ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 20-ակի չեմպիոն, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը շահել է դատական գործն ու կարող է մասնակցել Ավստրալիայի բաց առաջնությանը՝ հաղորդում է Herald Sun-ը:

Դատավորը Նովակի ավստրալական վիզան չեղարկելու որոշումն «առանց որևէ հիմքի» է ճանաչել: Դատարանը որոշել է, որ Ջոկովիչն անհապաղ պետք է ազատ արձակվի կարանտինային հյուրանոցից, նրա իրերը պետք է վերադարձվեն:

Հիշեցնենք՝ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնությանը մասնակցելու համար հունվարի 5-ին ժամանել է Ավստրալիա, սակայն սահմանային ծառայությունը նրան չի թույլատրել մուտք գործել երկիր կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով: Ավստրալիայի իշխանությունները որոշել էին չեղարկել Նովակի վիզան ու արտաքսել նրան երկրից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա