Logo

Ջոնի Դեփը՝ նախկին կնոջ դեմ. հերթական մանրամասները վիճահարույց դատավարությունից

Հեղինակ
tigran5
00:00 / 08.11.2021ՍՊՈՐՏ
1483546547 - Ջոնի Դեփը՝ նախկին կնոջ դեմ. հերթական մանրամասները վիճահարույց դատավարությունից

Հայտնի են դարձել իրադարձությունների զարգացման նոր մանրամասներ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի երկարամյա պայքարից։ Դերասանը հերթական հաղթանակն է տարել դատարանում և ապացուցել իր անմեղությունը։

2017-ին բաժանումից հետո Էմբերը մեղադրեց նախկին ամուսնուն ընտանեկան բռնության, ծեծի և ագրեսիայի պարբերաբար բռնկումների մեջ: Այնուհետև որպես ապացույց նա տրամադրել է լուսանկարներ, որտեղ երևում է ծեծի հետևանքները:

Սակայն այժմ դատարանը թույլ է տվել Ջոնի Դեփին օգտագործել Հերդի հեռախոսի տվյալները՝ ապացուցելու, որ կապտուկներով նկարները կեղծ են: Ի դեպ, դերասանի փաստաբան Բենջամին Չուն ասել է, որ հենց այս կադրերն է Էմբերը ներկայացրել որպես հիմնական ապացույց:

Դերասանի փաստաբանի խոսքով՝ երբ ոստիկանությունը Էմբեր Հերդին ահազանգից հետո ժամանել է, չի հայտնաբերել, որ նա ծանր վիրավոր է։ Իսկ հարևանները պնդում են, որ նախկին ամուսինների բղավոցները չեն լսել:

Այժմ դատարանը դերասանին թույլ է տվել պարզել, թե որտեղից են այս նկարները։ «Էմբերն ու նրա ընկերները սարքել են նկարները»,- վստահորեն ասել է Դեփի փաստաբանը Page Six-ին: Դերասանի երկրպագուները անհամբեր սպասում են մեղադրանքի ամբողջական հեռացմանը և նրա վերադարձին մեծ էկրաններ:

Դեփի՝ ընտանեկան բռնության մեղադրանքների շուրջ բարձր աղմուկից հետո բազմաթիվ ընկերություններ, այդ թվում՝ Disney-ը, երես թեքեցին դերասանից: Դերասանի մասնակցությունը «Կարիբյան ծովի ծովահենները» ֆրանշիզայի հինգերորդ մասում վերջինն էր: Չնայած այն հանգամանքին, որ Կապիտան Ճնճղուկի դերը միլիարդավոր դոլարներ կբերեր, միևնույնն է՝ ընկերությունը հրաժարվել է ֆիլմի 6-րդ մասում Ջոնի Դեփի «ներկայությունից»:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա