Logo

Ջորջ Մարտինն ասում է…

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 24.05.2019ՄՇԱԿՈՒՅԹ
George Martin 8 - Ջորջ Մարտինն ասում է...
  • Իրական կյանքում բարու և չարի միջև պայքարում ամենակարևոր բանը սահմանելն է, թե որն է բարին և որն է չարը: 

 

  • Մարդը, որը վախենում է կորստից, արդեն կորցրել է:

 

  • Աստվածները չեն մտահոգվում մարդկանց մասին ճիշտ այնպես, ինչպես թագավորները չեն մտահոգվում հասարակ գյուղացիների մասին:

 

  • Յուրաքանչյուր մարդ պետք է երիտասարդ տարիքում պարտվի ճակատամարտում, որ մեծ տարիքում անցկացրած պատերազմում չպարտվի:

 

  • Իրականում որոշ հին վերքեր երբեք էլ չեն բուժվում, և ամենահասարակ բառից կարող են արյունահոսել: 

 

  • Իրենց սեփական պատմություններում ոչ ոք էլ չարագործի կարգավիճակում հանդես չի գալիս: Մենք բոլորս էլ հերոսներ ենք մեր իսկ պատմություններում: 

 

  • Արտիստները պարտավորված են խոսել միայն ճշմարտության մասին: Սարսափելի է, որ մարդկության պատմության իրական սարսափները բխում են ոչ թե հրեշներից և Խավարի իշխաններից, այլ ինքներս մեզնից: Հրեշները մենք ենք, և հերոսները նույնպես մենք ենք: Մեզանից յուրաքանչյուրն էլ ընդունակ է մեծ բարություն և մեծ չարություն:

 

  • Բոլոր պայծառ ու միևնույն ժամանակ դաժան ստերից, որոնք ձեզ ասում են, ամենադաժանն այն է, որը սեր են անվանում:

 

  • Աշխարհիս երեսին չկա ավելի սարսափելի արարած քան մարդ արարածն է: 

 

  • Տարբեր ուղիներ երբեմն նույն ամրոց են տանում:

 

  • Մենք բոլորս էլ երազում ենք այն ամենի մասին, ինչը չենք կարող ունենալ:

 

  • Զայրույթն ավելի կարևոր է քան արցունքները, ավելի կարևոր է քան վիշտը, ավելի կարևոր է քան անգամ մեղքը: 

aaaa 960x640 - Ջորջ Մարտինն ասում է...

  • Ես նախընտրում եմ աշխատել միապաղաղ, այլ ոչ թե սև ու սպիտակ կերպարների հետ: 

 

  • Ոչինչ չի դաղում այնպես, ինչպես ցուրտը, բայց միայն կարճ ժամանակով: Այնուհետև այն թափանցում է քո ներս և լցնում է այն, ու արդեն կարճ ժամանակ անց դու դրան դիմադրելու համար ուժ չես ունենում:

 

  • Տաս տարի հետո ոչ մեկին չի հուզի այն, թե գրքերն ինչ արագությամբ ստեղծվեցին: Միակ բանը, ինչը կարևոր կլինի, միակ բանը, ինչը բոլորը կհիշեն այն է, թե ինչքան լավն են դրանք: Սա իմ միակ մտահոգությունն է և միշտ էլ կլինի: 

 

  • Մարդը, որը չի կարդում, միայն մեկ անգամ է ապրում: 

 

  • Ոչ բոլոր մարդիկ են ստեղծվել վիշապների հետ պարելու համար:

 

  • Վախենալու մեջ ոչ մի ամոթալի բան չկա: Իմ հայրն ինձ ասել է, որ միակ բանն, ինչը նշանակություն ունի այն է, թե մենք ինչպես ենք այն ընդունում: 

 

  • Իմ մի մասը սիրում է բառերը, սակայն երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դու փորձում ես կոշիկովդ մեխ խփել:

 

  • Հին պատմություններն ասես հին ընկերներ լինեն. ժամանակ առ ժամանակ դու ստիպված ես լինում այցելել նրանց:

 

  • Ես բնազդական անվստահություն ունեմ հասարակ երջանիկ ավարտների հանդեպ:

 

  • Ինձ դուր են գալիս միապաղաղ կերպարները, քանի որ ֆանտազիան շատ երկար ժամանակ է կենտրոնացել կարծրատիպային հերոսների և չարագործների վրա: 

 

  • Եթե կրակը կարող է այրել, սերն ու ատելությունը կարող են ընկերություն անել:

 

  • Ամեն ինչն էլ ավելի լավ է թվում, երբ ստամոքսումդ գինի է:

 

  • Ես փորձում եմ անել այնպես, որ ընթերցողն իրեն զգա գրքում նկարագրված իրադարձությունների մի մասը: Ճիշտ այնպես, ինչպես դու վատ ես զգում, երբ ընկերոջդ սպանում են, այդպես էլ դու պետք է վատ զգաս, երբ սպանում են հորինված կերպարին:Դու պետք է մտածես այդ մասին: Երբ որևէ մեկը մահանում է, և դու գնում ես ավելի շատ պոպկորն վերցնելու, դա մակերեսային փորձ է, այնպես չէ՞: 

Թարգմանությունը՝ VNews-ի

Կարդացեք նաև՝

Սնուփ Դոգն ասում է…

Քենդրիկ Լամարն ասում է…

Հրանտ Մաթևոսյանն ասել է…

Սելինջերն ասում է…

Բորխեսն ասում է…

Կաֆկան ասել է…

Դոստոևսկին ասել է…

Հարուկի Մուրակամին ասում է…

Հեմինգուեյն ասել է…

Մայր Թերեզան ասել է…

Չարլի Չապլինն ասել է…

Պաուլու Կոելյուն ասում է…

Քվենտին Տարանտինոն ասում է…

Դիանան ասել է…

Բոբ Մարլին ասում է…

Պարույր Սևակն ասել է…

«Սիրելու արվեստը» ասում է…

Ֆրեյդն ասում է…

Ալբերտ Էյնշտեյնն ասում է…

Հովհաննես Թումանյանն ասել է…

Էնդի Ուորհոլն ասում է…


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա