Logo

Ջորջ Օրուելի «1984»-ը կթողարկվի ֆեմինիստական ​​ընթերցմամբ

Հեղինակ
Մարինե Մելիքյան
00:00 / 09.12.2021ՍՊՈՐՏ
Ջորջ Օրուել

Բրիտանացի գրող Ջորջ Օրուելի «1984» վեպը կթողարկվի ֆեմինիստական ​​ընթերցմամբ. այս մասին հայտնում է The Guardian-ը:

Նոր վեպը գրելու է ամերիկացի գրող Սանդրա Նյումանը: Իր ստեղծագործության մեջ նա իրադարձություններին նայելու է Օրուելի վեպի սիրելի հերոսուհու՝ Ջուլիայի աչքերով. նրա անունով կկոչվի նոր գիրքը։

«1984»-ը մարդու մեջ մարդկայինն իսպառ ոչնչացնելու, նրան ազատ լինելու, մտածելու, սիրելու, ապրելու, արարելու ձգտում-ընդունակություններից զրկելու մասին։

Նյումանի վեպը կկենտրոնանա Օրուելի օրիգինալ վեպի «երկու անպատասխան հարցերի» վրա, բացատրեց Օրուելի գրական ժառանգության խոսնակ Բիլ Հեմիլթոնը. ի՞նչ է տեսնում Ջուլիան Ուինսթոնի մեջ, և ինչպես է նա իր ճանապարհը հարթում կուսակցական հիերարխիայում:

Օրուելի հեղինակային իրավունքի սեփականատերերն ասել են, որ իրենք որոշ ժամանակ փնտրում էին հեղինակի, ով կարող էր պատմել Սմիթի սիրելիի մասին ֆեմինիստական ​​դիտանկյունով: Նյումանը հրաշալի տարբերակ էր: Օրուելի որդի Ռիչարդ Բլերը նույնպես հավանություն է տվել նախագծին:

Վեպը նախատեսվում է հրատարակել 2023 թվականին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա