Logo

Ջուդ Բելինգեմն ընտրություն է կատարել «Ռեալի», «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև

17:41 / 24.12.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը որոշել է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է Daily Mail-ը: 

19-ամյա ֆուտբոլիստն ընտրություն է կատարել Անգլիայի գործող չեմպիոնի, փոխչեմպիոն «Լիվերպուլի» և Մադրիդի «Ռեալի» միջև: 

Բելինգեմը գերմանական ակումբի գույները պաշտպանում է 2020 թվականի հուլիսից:

Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ջուդ Բելինգեմն Անգլիայի հավաքականի կազմում մասնակցել էր 5 հանդիպման, խփել 1 գոլ ու կատարել նույնքան ասիստ: Անգլիացիները հասել էին քառորդ եզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվել էին Ֆրանսիայի հավաքականին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա