Logo

Ջուդ Բելինգեմը Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.06.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Screenshot 3 1 - Ջուդ Բելինգեմը Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵՎՐՈ 2020-ի մեկնարկային տուրում Անգլիայի հավաքականն «Ուեմբլիում» նվազագույն հաշվով հաղթել է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանուն:

Հանդիպման 82-րդ րոպեին Հարի Քեյնի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ 17-ամյա ֆուտբոլիստը դարձել է Եվրոպայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը(17 տարեկան 349 օրական):

Բելինգեմը միաժամանակ ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում՝ դառնալով խոշոր մրցաշարերում(ԱԱ, ԵԱ) հանդիպում անցկացրած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա