Logo

Ջուդ Լոուն, Մարիոն Քոտիարը և Քեյթ Ուինսլեթը կնկարահանվեն “Lee” ֆիլմում

Հեղինակ
tigran5
00:00 / 26.10.2021ՍՊՈՐՏ
download 1 6 - Ջուդ Լոուն, Մարիոն Քոտիարը և Քեյթ Ուինսլեթը կնկարահանվեն "Lee" ֆիլմում

Հայտնի է հոլիվուդյան “Lee” նոր ֆիլմի դերասանական կազմը: Ֆիլմը կպատմի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ռազմական ֆոտոլրագրող դարձած մոդել Լի Միլլերի մասին, որին կմարմնավորի Քեյթ Ուինսլեթը:

«Ես զարմացած եմ, որ այս լեգենդար կնոջ մասին երբեք ֆիլմ չի նկարահանվել: Կարծում եմ պատճառն այն է, որ նրա կյանքն այնքան լցված էր, որ կծելով մի կտոր, անհնար կլիներ դադարեցնել ծամելը», – ասել է Ուինսլեթը:

Ֆիլմի դերասանական կազմին կմիանան նաև Ջուդ Լոուն, Մարիոն Կոտիյարը, Ջոշ Օ’Քոնորը և այլ հայտնի դերասաններ: Ռեժիսորը Էլեն Քերասն է:

“Lee” ֆիլմը կներկայացնի Լի Միլլերի կյանքը 1938-1947 թվականներին: Այս ընթացքում աղջիկը հայտնի, փայլուն ամսագրերից անցավ ռազմական լրագրության: Հեռանալով Նյու Յորքի սոցիալական կյանքից՝ նա ցնցող լուսանկարներ է արել ռազմական դաշտերից և համակենտրոնացման ճամբարներից։

Նկարահանումները կսկսվեն 2022 թվականի ամռանը:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա