Logo

Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 13.08.2021ՍՊՈՐՏ
kozlowski1 - Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Եվրոպայի 2020թ. առաջնության Իսպանիայի և Լեհաստանի միջև կայացած հանդիպումը պատմական էր: Լեհ Կացպեր Կոզլովսկին (17 տարեկան 246 օրական) գերազանցեց անգլիացի Ջուդ Բելինգեմի ռեկորդը (17 տարեկան 103 օրական) ու դարձավ ԵՎՐՈ-ի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը: Հիմա այս խաղացողի համար որս է սկսվել տրանսֆերային շուկայում: Ով է նա և ինչպես է հասել այդ արդյունքին։

Ծանր փորձությունը

2020 թվականի հունվարին Կացպերը «Պոգոնի» մյուս խաղացողների ՝ Օսկար Կալենիկի, Մարցել Վեդրիխովսկու և Մաչեյ Ժուրավսկու հետ վթարի էին ենթարկվել: Նրանց ավտոմեքենան խաչմերուկում բախվել էր մեկ այլ մեքենայի։

Տղաներից երեքը վնասվածքներ չունեին, իսկ ահա ուղևորի առջևում նստած Կացպերը կոտրել էր ողերը։ Նրա 16-ամյակը միայն վերջերս էր լրացել ու նա երկար մարզումներից հետո սկսել էր խաղալ հիմնական կազմում։

Արդյունքում, Կոզլովսկին հիվանդանոցում անցկացնում է 5 օր։ Վիրահատություն չի պահանջվում, բայց արագ ապաքինում ոչ ոք չէր երաշխավորել.

«Հիմա ես կորսետ եմ կրում, որն ամրացնում և պաշտպանում է ողնաշարը, – պատմել էր Կոզլովսկին Super Express-ին, – անցյալ շաբաթ ինձ համակարգչային տոմոգրաֆիա արեցին, որը ցույց տվեց՝ ոսկորները ճիշտ են սերտաճում, բայց դա միևնույն է շատ ժամանակ է պահանջում»։

Կացպերը երեք շաբաթ անցկացնում է կորսետով, իսկ հետո նրանից կես տարի է պահանջվում վերականգնվելու համար։ 2019/20 մրցաշրջանում նա ոչ մի հանդիպում չի անցկացնում։ Դա ծանր փորձություն էր։

rue596bb35823 - Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Ֆուտբոլին սիրահարվածը

«Կացպերը բնածին տաղանդ ունի, – պատմում է «Պոգոնի» ակադեմիայի մարզիչ Միխալ Զիագոնը, – նա կարող է զբաղվել ցանկացած մարզաձևով։ Ամեն անգամ, երբ ակադեմիայում տղաները վոլեյբոլ կամ բասկետբոլ էին խաղում, նա առանձնանում էր։ Բասկետբոլում, օրինակ, նետում էր զամբյուղի մեջ, հիանալի վարում էր գնդակը, փոխում շարժման ուղղությունը։ Նա պատկերացում ունի յուրաքանչյուր խաղի վերաբերյալ»։

Այս տաղանդը Կացպերին փոխանցվել է ընտանիքի անդամներից։ Նրա ծնողները նույնպես մարզիկներ են. հայրը ՝ Մարիուշը, ֆուտբոլ է խաղացել «Գվարդիու Կոշալինիում»(այժմ խաղում է Լեհաստանի երրորդ լիգայում), նա հարձակվող էր, որին գնահատում էին խիզախության և մարտական որակների համար։ Իսկ Կոզլովսկու մայրը ՝ Իզան, զբաղվել է ձյուդոյով:

Մեր ընտրանին.

Կացպերը նույնպես կարիերան սկսել է հոր հարազատ ակումբում ՝ Կոշալինում: Մինչև 10 տարեկանը նա խաղում էր միայն փողոցում։ Այնքան հաճախ, որ նրան անվանում էին «տեղական խորհրդանիշ»։ Դպրոցի ուսուցիչներն ասում էին, որ Կոշալինի Ժիտնյա փողոցում 5 բան է անփոփոխ ՝ տները, ծառերը, ցանկապատերը, կայանատեղիները և Կացպեր Կոզլովսկին, որը ֆուտբոլ է խաղում։

13 տարեկանում Կոզլովսկին տեղափոխվում է տեղի «Բալտիկ».

«Հենց այդ ժամանակ մենք հասկացանք, որ Կացպերը մեծ խաղացող դառնալու ներուժ ունի, – պատմում է «Բալտիկում» Կոզլովսկու մարզիչ Յակուբ Հուսեյկոն ,- մենք խաղացինք երկու մեծ թիմի ՝ «Պոգոնի» և «Լեխիայի» դեմ։ Երկու դեպքում էլ հաղթեցինք։ Կացպերը մրցաշարում խաղում էր մի քանի անգամ ավելի լավ, քան մյուս տղաները»։

Իրեն հիասքանչ դրսևորելով երկու ակումբում էլ ՝ Կոզլովսկին տեղափոխվեց Լեհաստանի բարձրագույն ՝ Ֆորտունա Լիգան ներկայացնող Շեցինի «Պոգոն»։kozlowski kacper pogon scaled 1 960x640 - Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Կացպերը հնարավորինս կենտրոնացած էր ֆուտբոլի վրա։ Մի անգամ «Պոգոնում» ակադեմիայի հավաքներին նրա սենյակ մտավ մարզիչ Մացեյ Մատենկոն։ Նա ծանոթանում էր տղաների հետ և փորձում ավելի շատ բան իմանալ նրանց կյանքի մասին։

Կոզլովսկին դժկամությամբ էր պատասխանում մարզչի հարցերին և զուգահեռաբար խաղում էր գնդակով։ Մի քանի րոպե անց Մատենկոն հարցրեց․ «Լսի՛ր, դու գոնե ընկերուհի ունե՞ս»։

Կասպերը ՝ ցույց տալով գնդակը պատասխանեց․ «Ահա իմ ընկերուհին»։

Թիմի առաջատար Կասպերը

2020-ին «Պոգոնը» «մաքրեց» կազմը, որպեսզի Կոզլովսկին որքան հնարավոր է շատ խաղա։ 16-ամյա տաղանդին առաջատարի դերը տալու համար ակումբը հրաժարվեց իր փորձառու կիսապաշտպան Կոժուլից․

«Այո, մենք չենք երկարաձգել պայմանագիրը Զվոնիմիր Կոժուլի հետ, որը լիգայի աստղերից մեկն է (2018/19 մրցաշրջանում ՝ 9+9 և 3+2 2019/20 մրցաշրջանում), – նշում է ակադեմիայի տնօրեն Դարիուշ Ադամչուկը – դա միանգամայն նորմալ է։ Կացպերը մեծ խաղացող է դառնալու։ Նա 16 տարեկան է, իսկ Զվոնիմիրը ՝ 27։ Այնպես որ, դա պարզ և տրամաբանական ընտրություն է»:

kacper kozlowski w srodku w ekstraklasie zagral 13 krotnie zadebiutowal w maju 2019 roku jako 15 latek - Կացպեր Կոզլովսկին. սարսափելի վթարից մինչև ԵՎՐՈ-ում խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստ

Եվրոպական ակումբների թիրախում

Կացպերին արդեն մի քանի տարի է՝ հետևում են եվրոպական թոփ-ակումբները։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտների աչքի տակ է, իսկ «Բայերը» հրավիրել է փորձաշրջանի։ Կոզլովսկին գնացել էր Լևերկուզեն, իսկ վերադառնալուց հետո խոսել տպավորություններից.

«Այնտեղ ոչ մի արտառոց կամ ավելի լավ բան չնկատեցի, այդ ամենն այստեղ էլ կա»։ Համենայն դեպս, այսպես է ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում ակադեմիայի տնօրեն Դարիուշ Ադամչուկը։

ԵՎՐՈ 2020-ից հետո հետաքրքրությունը լեհ վունդերկիդի նկատմամբ էլ ավելի մեծացավ։

Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ ֆուտբոլիստին իրենց ակումբում են ցանկանում տեսնել «Յուվենտուսն» ու «Կալյարին»։ Կոզլովսկու տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, 5 մլն․եվրո է (1 մլն թանկ Արսեն Զախարյանից)։

Առայժմ Պոգոնը չի ցանկանում վաճառել իր աստղին, բայց Կոզլովսկուն մեծ ապագա են խոստանում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա