Logo

Կաֆու. «Ես շատ ընդհանրություններ եմ տեսնում նրա ու իմ միջև»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:39 / 21.05.2022ՍՊՈՐՏ
null

Բրազիլացի նախկին պաշտպան Կաֆուն խոսել է «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի մասին։

«Ես հետևում եմ Տրենտին ու «Լիվերպուլում» նրա կարիերային։ Վերջին տարիներին նրա աճը տպավորիչ է։ Նա, անխոս, աշխարհի լավագույն աջ պաշտպաններից է։ Նա երիտասարդ է, ուժեղ ու լրջորեն աճել է՝ հաշվի առնելով տարիքը։

Տրենտը մեծ փորձ ունի, և ես շատ ընդհանրություններ եմ տեսնում նրա ու իմ միջև։ Այն, ինչ նա անում է խաղադաշտում, նման է խաղային կարիերայումս ցուցադրածին»,- Կաֆուի խոսքն է հաղորդում BBC-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Ալեքսանդր-Առնոլդը Պրեմիեր լիգայի 31 խաղում դարձել է 2 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա