Logo

Կանը հանդիպել է Հալանդի գործակալի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:00 / 05.03.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիան», ըստ ամենայնի, չի հրաժարվել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու մտքից։

Bayern & Germany-ի հաղորդմամբ՝ մյունխենյան ակումբի ներկայացուցիչ Օլիվեր Կանը հանդիպել է նորվեգացու գործակալ Մինո Ռայոլայի հետ։

«Այո՛, ես հանդիպել եմ Ռայոլայի հետ։ Ես Մոնակոյում էի։ Լիովին նորմալ է հանդիպել ու խոսել մի քանի ֆուտբոլիստների գործակալի հետ։ Հալա՞նդը, ես չեմ սիրում խոսել այնպիսի ֆուտբոլիստների մասին, որոնք այլ թիմերում են հանդես գալիս։ Հալանդը «Բորուսիայի» ֆուտբոլիստ է»,- հայտարարել է Կանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա