Logo

Կանը՝ Լևանդովսկիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:00 / 22.06.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» ներկայացուցիչ Օլիվեր Կանը խոսել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Լեհ հարձակվողը ցանկանում է լքել մյունխենյան ակումբը, ինչի մասին վերջին շրջանում բազմիցս հայտարարել է։

«Ինչ վերաբերում է Ռոբերտին, ապա կասեմ, որ քիչ բան է փոխվել։ Նա մինչև 2023 թվականը պայմանագիր ունի, և մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ է նա վերադառնալու մարզումներին։ Ռոբերտը դիտարկում է «Բարսելոնայի» և այլ ակումբների առաջարկները։

Ամեն դեպքում հարկ է հիշել, որ նա «Բավարիայի» հետ պայմանագիր ունի, և դա է կարևորը։ Մենք չենք անհանգստանում»,- Կանի խոսքն է հաղորդում Mundo Deportivo-ն։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա