Logo

Կանը՝ Ռոնալդուի «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:24 / 06.07.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը հերքել է մյունխենյան ակումբի՝ Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրված լինելու վերաբերյալ լուրերը։

«Չնայած այն հանգամանքին, որ ես Ռոնալդուին համարում եմ մեծագույն ֆուտբոլիստ, այնուամենայնիվ, նրա տրանսֆերը չէր համապատասխանի մեր փիլիսոփայությանը»,- Կանի խոսքը մեջբերում է լրագրող Ֆրանկ Լինկեշը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ պորտուգալացին մտադիր է լքել «Մանչեսթեր Յունայթեդն» ու միանալ այնպիսի թիմի, որը նոր մրցաշրջանում կխաղա Չեմպիոնների լիգայում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա