Logo

Կական կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի հաղթողի վերաբերյալ

17:37 / 10.06.2023Ֆուտբոլ
null

Իտալական «Միլանի» և Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռիկարդո Կական կանխատեսում է արել Չեմպիոնների լիգայի հաղթողի վերաբերյալ:

- Ո՞ր թիմը կնվաճի Չեմպիոնների լիգայի գավաթը:
- «Մանչեսթեր Սիթին»:

- Ո՞վ առաջինը գոլ կխփի եզրափակիչում:
- Էրլինգ Հոլանդը:

- Ինչպիսի՞ն կլինի վերջնական հաշիվը:
- 2-1,- «Ոսկե գնդակի» դափնեկրի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Ստամբուլում կայանալիք «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» Չեմպիոնների լիգայի եզրափակիչի հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին և կցուցադրվի «Ֆաստ Սպորտ» հեռուստաալիքի ուղիղ եթերում: «Ֆաստ Մեդիայի»  մեկնաբանները ստադիոնից կմեկնաբանեն խաղը: Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ և միլանյան գրանդի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին հայ ֆուտբոլիստն է, որը դուրս է եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա