Logo

Կական նշել է Իտալիայի չեմպիոնական մրցավազքում իր ֆավորիտին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:47 / 01.04.2022ՍՊՈՐՏ
Կակա

«Միլանի» նախկին կիսապաշտպան Կական խոսել է Ա Սերիայի չեմպիոնական մրցավազքից իր սպասելիքների մասին։

Բրազիլացին նաև ուղերձ է հղել միլանյան ակումբի սպորտային տնօրեն Պաոլո Մալդինիին.

«Հաջողություն մրցաշրջանի մնացած հատվածում: Որպես իսկական միլանիստա՝ հուսով եմ, որ «Միլանը» կնվաճի Իտալիայի չեմպիոնական տիտղոսը։

Հիմա իտալական ֆուտբոլը լավ մակարդակի է։ Չեմ կարող նշել հիմնական խնդիրը, բայց միշտ կարող ես ինչ-որ բան բարելավել»,- լեգենդար բրազիլացու խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Այժմ «Միլանն» զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ 3 միավորով գերազանցելով «Նապոլիին» և «Ինտերին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա