Logo

«Կալչոպոլիտ». 3 փաստ այն մասին, թե ինչու է Ա Սերիա-ն այս պահին լավագույնը Եվրոպայում

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 12.02.2018ՍՊՈՐՏ
Hamsik - «Կալչոպոլիտ». 3 փաստ այն մասին, թե ինչու է Ա Սերիա-ն այս պահին լավագույնը Եվրոպայում

Ժամանակակից ֆուտբոլի երկրպագուները սիրահարված են «Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի ցուցադրած ֆուտբոլին: Այսօր աշխարհում ամենամեծ մասսայականությունը վայելում է Լա Լիգան: Մի քանի պատճառ, «Ռեալ», «Բարսա», Ռոնալդու, Մեսսի, գեղեցիկ տեխնիկա: Սակայն կար ժամանակ, երբ Իսպանական ֆուտբոլը հետաքրքիր չէր ոչ ոքի: Բոլորի ուշադրությունը սևեռված էր Ապենինյան թերակղզու վրա, որովհետև այնտեղ խաղում էին այն ժամանակվա Մեսիներն ու Ռոնալդուները՝ Զիդան, Ռոնալդո, Տոտտի, Շևչենկո, Բատիգոլ, Վեա…: Տարիներ անց, կոռուպցիոն սկանդալը ստվեր գցեց իտալական ֆուտբոլի վրա, փողերը գնացին գլամուրային Իսպանիա: Սակայն հիմա կարծես թե ամեն ինչ վերականգնվում է: Իտալիայի առաջնությանը գոնե 2 շաբաթ ստաբիլ հետևելու դեպքում Պրիմերա կամ առավել ևս Բունդեսլիգա նայելու ցանկությունն ի սպառ կվերանա:

Պինդ միջակ ակումբներ

Sampdoria - «Կալչոպոլիտ». 3 փաստ այն մասին, թե ինչու է Ա Սերիա-ն այս պահին լավագույնը Եվրոպայում

Ստեղծված է թյուր կարծիք, որ Իտալիայում կա «Յուվենտուս» ու ևս 19 թիմ: Ամենևին էլ այդպես չէ: Ինչպես յուրաքանչյուր ֆուտբոլային առաջնություն, կա ընդգծված առաջատար, տիտղոսակիր թիմերի խումբ, հետո նոր միջակ ու թույլ թիմեր:

Գերմանիայում 2-րդ հորիզոնականից սկսած բոլոր թիմերը «Բավարիայից» թույլ են մի քանի անգամ, Իսպանիայում կա «Բարսելոնա», որն անգամ քնած վիճակում կարող է առաջատար համարվող «Սևիլիային» հաղթել, Ֆրանսիայի ու Պորտուգալիայի մասին երևի թե լռենք: Բացառություն է Անգլիան, սակայն այստեղ էլ այս տարի ոչինչ չկա նայելու:

Իսկ Իտալիայում աննախադեպ պայքար է: Յուրաքանչյուր տուրից հետո մրցաշարային աղյուսակում բազում փոփոխություններ են տեղի ունենում: Ոչ մի առաջատար թիմ ապահովագրված չէ պարտությունից անգամ ամենավերջին թիմի՝ օրինակ «Բենեվենտոյի» հետ պայքարում: «Կատենաչոն» մնում է «Կատենաչո»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա